Բաղդադում երկու պայթյուն է որոտացել․ 17 զոհ կա

Մեքենայի պայթյուն Բաղդադում, արխիվ

Առնվազն 17 մարդ մահացել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել Բաղդադի առևտրային թաղամասերից մեկում տեղի ունեցած երկու հուժկու պայթյունների հետևանքով:

«Նովոստի» գործակալության փոխանցմամբ, պայթյունները որոտացել են 10 րոպե ընդմիջմամբ: Ռումբերը տեղադրված են եղել երկու մեքենաների մեջ, որոնցից մեկի ղեկին մահապարտ ահաբեկիչն էր: