Դոնբասում անհայտ անձինք կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ուղղությամբ

Երեկ Դոնբասում անհայտ անձինք կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտորդական հատուկ առաքելության պարեկախմբի ուղղությամբ:

«Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ամենալուրջ միջադեպը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին Շիրոկինոյում: ԵԱՀԿ-ի մամլո ծառայության փոխանցմամբ, առաքելության պարեկախմբի ուղղությամբ կրակել են հրազենից, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: