ԵՄ-ն չի ճանաչում ԼՂ ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»

Ընտրություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Եվրամիությունը այսօր հայտարարել է, որ «չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը», որում անցկացվում են մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում:

«Այս ընթացակարգերը չեն կարող ուղղորդել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի վրա», - ասված է Եվրամիության խոսնակի հայտարարությունում:

«Եվրամիությունը հետևողականորեն սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերը՝ առաջ շարժվելու ստատուս քվոյից և անցնելու համապարփակ խաղաղ բանակցությունների: Եվրամիությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», - հայտարարել է ԵՄ-ի խոսնակը: