Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Մամեդյարովի հետ

Արտապատկերում Ջեյմս Ուորլիքի թվիթերյան միկրոբլոգից, 30-ը ապրիլի, 2015թ․

Այսօր Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես իր Թվիթերի միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպման հիմնական հարցերը:

Հիշեցնենք, երեկ համանախագահները հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: