Հյուսիսային Կորեայում տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ են գնդակահարվել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը զինված ուժերի հրամանատարության մասնակցությամբ հանդիսության ժամանակ, արխիվ

Հարավային Կորեայի հետախուզության ծառայությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն՝ Հյուսիսային Կորեայում երկրի առաջնորդի հրամանով այս տարի գնդակահարվել են 15 բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մեղադրվել են Կիմ Չեն Ինի հեղինակությունը կասկածի տակ առնելու համար։

2013 թվականին գնդակահարվել է նաև Կիմ Չեն Ինի մորաքրոջ ամուսինը` Չան Թհոն Տեկը, ով համարվում էր պետության երկրորդ բարձրաստիճան ղեկավարը։