Կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին աջակցություն ցուցաբերեց

Կառավարության հերթական նիստ, արխիվ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու և 50 վետերանի առողջության պահպանումը և հանգիստը կազմակերպելու նպատակով հատկացնել 6 մլն 550 հազար դրամ (մոտ 13 հազար 645 դոլար):