Զարիֆ․ Նյու Յորքում վերջնական համաձայնագրի նախագիծ է կազմվելու

ԱՄՆ - Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքի համալսարանում հանդիպման ժամանակ, 29-ը ապրիլի, 2015թ․

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Նյու Յորքում այսօր առավոտյան մեկնարկող բանակցություններում պաշտոնական Թեհրանն ու վեց գերտերությունները սկսելու են կազմել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի նախագիծը։