Երկրորդ աշխարհամարտի մասնակից բժիշկները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր Բժշկական համալսարանում կազմակերպված միջոցառման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայրենական Մեծ պատերազմի տոնական միջոցառումների շրջանակում անձնվեր ծառայության համար գերատեսչական մեդալներ հանձնեց Երկրորդ աշխարհամարտի մասնակից բժիշկներին:

Ինչպես հայտնում է ՊՆ-իլրատվական վարչությունը, Առողջապահության նախարարությունը բժիշկներին պարգևատրեց պատվոգրերով, իսկ Բժշկական համալսարանը՝ համալսարանի ոսկե մեդալով: