Կիպրոսի հյուսիսում նախագահական ընտրություններում հաղթում են չափավոր ձախերը

Մուսթաֆա Աքընչին ընտանիքի հետ ժամանել է ընտրատեղամաս՝ քվեարկելու, Նիկոսիայի հյուսիսային հատված, 26-ը ապրիլի, 2015թ․

Կիպրոսի հյուսիսային կամ թուրքական հատվածում անցկացված նախագահական ընտրություններում հաղթում են չափավոր ձախերը, որոնք խաղաղ համաձայնագրի կողմնակից են։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ անկախ քաղաքական գործիչ Մուսթաֆա Աքընչին ստացել է ձայների 60.3 տոկոսը։ Նրա մրցակիցն է գործող նախագահ, պահպանողական Դերվիշ Էրօղլուն։

Կիպրոսը երկու մասի է բաժանված 1974 թվականից, երբ Թուրքիայի զորքերը ներխուժեցին կղզու տարածք։