Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով ցույց Նյու Յորքում

ԱՄՆ սենատոր Չարլզ Շումեր, արխիվ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Նյու Յորքում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց:

Ակցիայի նմասնակիցները ամերիկյան կառավարությունից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Սենատոր Չարլզ Շումերը Թայմս հրապարակում ասել է․ - «Ես հիմա կանգնած եմ այստեղ ձեզ հետ՝ վստահ լինելով, որ մերժողներին տեղ չի տրված արևի տակ»։