Հուժկու երկրաշարժ Նեպալում, մոտ 600 մարդ զոհվել է

Այս գիշեր Նեպալում հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել, իշխանությունները հայտարարում են, որ վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 600-ի։

7.9 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են 15 հետցնցումները։ Բազմաթիվ մարդիկ մայրաքաղաք Կատմանդուում դուրս են եկել փողոցներ՝ վախենալով առավել ուժեղ ցնցումներից, հայտնում է CNN-ը։ Երկրաշարժի պատճառով նաև մի քանի պատմական շինություններ են ավերվել։

Ցնցումները զգացվել են ողջ տարածաշրջանում՝ Պակիստանում, Բանգլադեշում և Հնդկաստանում։