Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթն այս տարի տեղի մեկնարկեց Հանրապետության հրապարակից։ Այն անցավ Բաղրամյան, Կիևյան փողոցներով և հասավ Ծիծեռնակաբերդ:
ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ տարան ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Առջևում տարվում էր «Ճանաչում, պարսավանք, նյութական փոխհատուցումներ» (Recognition, Reprobation, Restitution) կոչերով պաստառը:
Երթին մասնակցող երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացրին այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Կազմակերպիչների փոխանցմամբ, երթի համար նախատեսվել էր ավելի քան 500 ջահ և մոտ տասը հազար մոմ: