Ուորլիքը անդրադարձել է «Օսմանյան կայսրության վերջին օրերի» կոտորածներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է 1915 թվականի իրադարձություններին:

«Այսօր, մինչ մենք շարունակում ենք աշխատանքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, մենք նաև հիշում ենք այն տառապանքը և կոտորածները, որ տեղի ունեցան Օսմանյան կայսրության վերջին օրերին և սգում ենք բոլոր զոհերի համար», - գրել է Ուորլիքը և իր գրառումը համալրել #Armenia թեգով: