Կապան - Ծավ - Մեղրի ճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են

Ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Կապան - Ծավ - Մեղրի միջպետական ավտոճանապարհի 53-րդ կիլոմետր հատվածում երեկ փլուզված ժայռաբեկորները այսօր ժամը 15-ի դրությամբ Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: