Նավալնին խոստանում է համախմբել Ռուսաստանի ընդդիմությանը

Ալեքսեյ Նավալնին Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 22-ը ապրիլի, 2015թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին խոստացել է 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում համախմբել ընդդիմությանը։

Նավալնին լրագրողներին ասել է, որ ինքն ու այլ ընդդիմադիրներ 2016 թվականի ընտրություններին ընդառաջ համաձայնել են ձևավորել ընդդիմադիր կուսակցությունների միասնական ճակատ։