Վատիկանը Գալիպոլիի միջոցառումներին ներկայացված չի լինի

Սուրբ Պետրոսի տաճարը Վատիկանում

Վատիկանը ներկայացուցիչ չի ունենա Թուրքիայում ապրիլի 24-25-ը անցկացվելիք Գալիպոլիի տոնակատարություններին, «Հյուրիեթ Դեյլի Նյուզ» պարբերականին ասել են Անկարայում Վատիկանի դեսպանատնից՝ նշելով, որ Վատիկանի արդարադատության և խաղաղության խորհրդի առաջնորդը, ով պատրաստվում էր մասնակցել միջոցառումներին, վատառողջ է։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կայացած եկեղեցական արարողության ժամանակ Հայոց ցեղասպանությունը բնորոշեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», ինչը հարուցեց պաշտոնական Անկարայի բուռն վրդովմունքը։