208 կմ՝ 40 րոպեում. ճապոնական երկաթուղին գերազանցել է իր իսկ ռեկորդը

Ճապոնիա - Մագնիսաքարշ գնացք, արխիվ

Ճապոնական երկաթուղին գերազանցել է իր իսկ սահմանած ռեկորդը․ մագնիսաքարշ գնացքը ժամում 603 կիլոմետր արագություն է բացել:

Տոկիոյից երթուղի դուրս եկող արագընթաց այս գնացքը 208 կիլոմետր ճանապարհն անցնելու է ընդամենը 40 րոպեում: