ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդատվությունների կմասնակցի

Հավաքական պայմանագրի կազմակերպության և անդամ երկրների դրոշները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Ապրիլի 21-22-ը Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016 թվականի պլանի նախագծի քննարկման խորհրդատվություններին կմասնակցի Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այդ մասին հաղորդում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: