ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը հրաժարական է տալիս

Արմինա Դարբինյան, արխիվ

Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը տեղեկացնում է իր հրաժարականի մասին:

«Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ես չեմ կիսում Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների նորընտիր խորհրդի կողմից որդեգրած աշխատանքային ռազմավարական մոտեցումները և չեմ ընդունում գործունեության փոփոխված ձևաչափը տարածաշրջանում», - իր տարածած հաղորդագրությունում հայտարարում է Արմինա Դարբինյանը, ով ԱՀՀ-ի տարածաշրջանային գրասենյակը ղեկավարում էր 2010 թվականից: