Ռուսական ռազմակայանի նոր հրամանատարը հանդիպում է ՀՀ ռազմական ղեկավարությանը

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:

ՊՆ-ի լրատվական վարչության հաղորդմամբ, շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով, Հայաստանի պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին վստահեցրել է, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել:

Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատարին ընդունել է նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: