Նորվեգիան պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Հյուսիսային բևեռում ռուսական կայանում, 19-ը ապրիլի, 2015թ․

Պաշտոնական Օսլոն Մոսկվայից պահանջել է պարզաբանել, թե ինչու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այցելել Նորվեգիային պատկանող Շպիցբերգեն կղզի։

Ռոգոզինը Շպիցբերգեն էր այցելել Հյուսիսային բևեռում ռուսական կայան ուղևորվելու ճանապարհին։