Աֆղանստանի նախագահն այցելում է Իրան

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկօրյա պետական այցով ապրիլի 19-ին ժամանել է Իրան:

Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ղանիի քննարկումները Իրանի ղեկավարների հետ հիմնականում կենտրոնանալու են անվտանգության, թմրամիջոցների առևտրի դեմ պայքարի, Իրանում գտնվող աֆղանստանցի փախստականների վրա: