Խարկովում ապամոնտաժել են Լենինի երկու արձան

Լենինի արձանի ապամոնտաժումը Կրամատորսկում, արխիվ

Խարկովում այս գիշեր անհայտ անձինք ապամոնտաժել են Լենինի երկու արձան, որոնք տեղադրված են եղել երկու տարբեր բուհերի՝ ավիացիոն և պոլիտեխնիկ ինստիտուտների տարածքում։

Ինտերնետում տեղադրվել է արձանների ապամոնտաժման տեսանյութը։

Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 11-ին, Խարկովում խորհրդային ժամանակաշրջանի ևս երեք արձան էր քանդվել՝ Սերգո Օրջոնիկիձեի, Յակով Սվերդլովի և Նիկոլայ Ռուդնեևի հուշարձանները։

Ուկրաինայում անցած տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է խորհրդային գործիչների շուրջ 500 արձան։