Դատալինգվիստիկական փորձաքննության պահանջ Նեմցովի սպանության գործով

Զաուր Դադաևը դատարանում, 1-ը ապրիլի, 2015թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Չեչնիայի քաղաքացի Զաուր Դադաևի փաստաբանը պահանջել է նշանակել դատալինգվիստիկական փորձաքննություն:

Նա պնդել է, որ Դադաևին վերագրվող ինքնախոստովանական ցուցմունքներում կան ձևակերպումներ և բառեր, որոնք երբեք չի կիրառում շինարարական քոլեջն ավարտած մեղադրյալ Դադաևը: