Լույս է տեսել Charlie Hebdo-ի սպանված խմբագրի գիրքը

Ֆրանսիայում լույս է տեսել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնյեի գիրքը, ով սպանվել է խմբագրության վրա ահաբեկչական հարձակման ժամանակ՝ այս տարվա հունվարի 7-ին։

BBC-ի փոխանցմամբ՝ մահվանից երկու օր առաջ ավարտին հասցված գիրքը կրոնի մասին հեգնանքով խոսելու իրավունքի մասին է։