Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Սմբատյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը՝ նշելով, որ դադարեցվել են Սմբատյանի՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատարվոր է նշանակվել Արտակ Թադևոսյանը։