Տաջիկստանցի երկու ակտիվիստներ ազատազրկման են դատապարտվել

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ

Դուշանբեի դատարանը համապատասխանաբար 3.5 և 3 տարվա ազատազրկման է դատապարտել երկու ակտիվիստի՝ Տաջիկստանում արգելված ընդդիմադիր խմբավորման հետ կապերի համար։

Հոկտեմբերին արգելված «Խումբ 24» անունը կրող կազմակերպությունը հիմնադրել էր մագնատ Ումարալի Կուվատովը, որը մարտի 5-ին սպանվեց Թուրքիայում։

Նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ արտերկրում ապրող ընդդիմախոսները ենթադրում են, որ Կուվատովի սպանությունը կազմակերպել են Տաջիկստանի իշխանությունները։