Օբամա․ Կուբան կարող է հանվել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթի ժամանակ, ապրիլ, 2015թ․

Պանամայում անցկացվող գագաթնաժողովին մեկնելուց ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ակնարկել է, որ Կուբան շուտով կարող է հանվել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից։

Նախքան գագաթնաժողովը Պանամայում հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ու Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը։

Միացյալ Նահանգները և Կուբան, հիշեցնենք, փորձում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։