Ախուրյանում գյուղացիների մի մասը հողը վարձով է տալիս. մշակելու գումար չունի

Your browser doesn’t support HTML5

Ախուրյանում գյուղացիների մի մասը հողը վարձով է տալիս. մշակելու գումար չունի

Նրանց խոսքով, գյուղատնտեսությունը զարգացնելու համար գյուղացուն հնարավորություն չի տրվում:

Ախուրյանում գյուղացիների մի մասը հողը մշակելու փոխարեն նախընտրում է այն վարձով տալ։ Ասում են՝ մշակելու համար գումար չունեն, ավելի եկամտաբեր է վարձով տալ և արտագնա աշխատանքի մեկնել։

Նրանք դժգոհում են, որ գյուղատնտեսությունը զարգացնելու համար գյուղացուն հնարավորություն չի տրվում: Ասում են՝ ամեն ինչ բաժին է հասնում խոշոր ֆերմերներին, շարքային գյուղացուն հերթ չի հասնում: Շատերը վարկ են վերցրել, որ վար ու ցանք անեն, բայց ասում են՝ դա էլ ելք չէ․ վարկերի տոկոսները շատ բարձր են:

Մանրամասները՝ տեսանյութում։