Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 7-ին կայցելի Իրան, չնայած երկու երկրների միջև վերջին շրջանում լարված հարաբերություններին:
Իրանում անցած օրերին կոչեր են հնչեցվել չեղյալ հայտարարել Էրդողանի այցելության հրավերը այն բանից հետո, երբ Էրդողանը հրապարակավ աջակցություն էր հայտնել Եմենում Իրանի դաշնակից շիա մահմեդական Հութի ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի իրականացրած ռազմական գործողություններին:
Իրանը և Թուրքիան տարաձայնություններ ունեն նաև սիրական ճգնաժամի հարցում: Չնայած ստեղծված լարվածությանը՝ Իրանը շարունակում է մնալ Թուրքիայի խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկը: