Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։