Շփման գծում դիվերսիայի հերթական փորձը կասեցվել է․ հայկական կողմից կորուստներ չկան

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Անցած գիշեր՝ ժամը 4:40, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չկան», - ասված է հաղորդագրությունում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն