Արամ Հարությունյանը նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Արամ Հարությունյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը։

Հարությունյանը այսօր ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Նրա պաշտոնում նշանակվել է Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը։

Արամ Հարությունյանը մարզպետ էր նշանակվել անցած տարվա մայիսին, նախկինում զբաղեցնում էր բնապահպանության նախարարի պաշտոնը։