Նեմցովի սպանության գլխավոր կասկածյալը հերքում է մեղադրանքը

Զաուր Դադաևը դատարանում, 1-ը ապրիլի, 2015թ.

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գլխավոր կասկածյալ Զաուր Դադաևը այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում հայտարարել է, որ կարող է իր անմեղությունը ապացուցել։

Նա ասել է, որ ինքնախոստովանական ցուցմունքներ տվել է ճնշումների ազդեցության տակ, և որ ինքը հանցագործության վայրում չի էլ եղել։

Ռուսաստանի քննչական ծառայության ներկայացուցիչները մինչդեռ նույն նիստի ժամանակ հայտարարել են, որ Դադաևի մասնակցությունը այդ հանցագործությանը ապացուցված է ինքնախոստովանությամբ, վկաների ցուցմունքներով և փորձաքննություններով։

Բորիս Նեմցովի սպանության գործով հինգ հոգի է կալանավորվել։