Սիրիայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

Սիրիայում Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի է ձերբակալվել, տեղեկացնում է APA գործակալությունը՝ նշելով, որ Բակու Բակիրով Թելմանը «ԻԳԻՇ» զինյալ խմբավորման կազմում մասնակցել է Սիրիայում և Իրաքում ընթացքող ռազմական գործողություններին։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետաքննությունը շարունակվում է։