«Հիմնադիր խորհրդարանի» անդամին դանակահարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն

Հրաչ Միրզոյանը՝ դանակահարվելուց րոպեներ անց

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միզոյանին դանակահարելու մեջ կասկածվող անձը այսօր մեղայականով ներկայացել է Գյումրիի ոստիկանության բաժին, «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Գյումրիում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ դանակահարվեց «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Հրաչ Միրզոյանը:

Սարգիս Հարությունյան