Մոլդովայի նախագահը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում հաղթանակի օրվա միջոցառումներին

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հրաժարվել է մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվող տոնական միջոցառումներին:

Ավանդական շքերթին չեն մասնակցի նաև Մոլդովայի զինվորականները:

Մոսկվայի փոխարեն Մոլդովայի նախագահը կմասնակցի Քիշնևում անցկացվող տոնակատարություններին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: