Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել՝ շնորհավորելով Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

«Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը», - նշել է Հայաստանի նախագահը: