Մեծ Բրիտանիայում սկսվել է նախընտրական քարոզարշավը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը ցրել է խորհրդարանը: Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ երկրում պաշտոնապես սկսվել է նախընտրական քարոզարշավը:

Բրիտանիայի ներկայիս վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է քարոզարշավին: Նա ավելի վաղ նշել էր, որ երրորդ անգամ անընդմեջ չի ծրագրում առաջադրվել խորհրդարանի ղեկավարի պաշտոնում, եթե նույնիսկ իր պահպանողական կուսակցությունը հաղթի ընտրություններում:

Իր հավանական փոխարինողների թվում Քեմերոնը նշել էր ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի, ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի և Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի անունները: