Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: