Լավրովն ու Քերին քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Կրեմլը հայտարարել է, որ կիրակի օրը ուշ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել են Շվեյցարիայի Լոզան քաղաքում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները և Մերձավոր Արևելքում «առանցքային տարածաշրջանային խնդիրները» քննարկելու համար: