ԼՂ ՊԲ. Մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 1200 անգամ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տվյալների համաձայն՝ մարտի 22-28 ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17 հազար կրակոց։

«ՊԲ առաջնապահ զորամասերը, հավաստանշելով հակառակորդի կրակակետերը, դիպուկ կրակով ճնշել են դրանք՝ շարունակելով պահպանել վերահսկողությունը օպերատիվ-մարտավարական իրադրության նկատմամբ»,- հայտնում է Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։