Նեմցովի սպանության վկայի նկարագրությունը չի համապատասխանում Զաուր Դադաևի տվյալներին

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անմիջական վկան նկարագրել է հանցագործին, ում նա տեսել է թիկունքից: Ընդ որում, ստացված նկարագրությունը, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, չի համապատասխանում սպանության գործով գլխավոր կասկածյալի՝ «Հյուսիս» գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ Զաուր Դադաևին:

Հիշեցնենք՝ Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, բայց հետո հրաժարվել է խոշտանգումների արդյունքում տված ցուցմունքներից: