Կիևի մերձակայքում վթարի է ենթարկվել «ՄԻ 24» ռազմական ուղղաթիռ, կա մեկ զոհ

Երեկ Կիևի մերձակայքում «ՄԻ 24» ռազմական ուղղաթիռի վթարից մեկ լեյտենանտ է զոհվել, անձնակազմի մյուս երկու անդամները՝ մայոր ու կապիտան, վիրավորվել են։

Ուղղաթիռը պատկանել է Լվովում տեղակայված զորամասերից մեկին։

Թե ինչ առաքելություն էր իրականցնում ուղղաթիռը Կիևի մոտակայքում, չի հստակեցվում։