«Բարդո»-ի վրա տեղի ունեցած հարձակումից հետո 6 ոստիկան հեռացվել է աշխատանքից

Ոստիկանը Թունիսի «Բարդո» թանգարանի մոտ, 19-ը մարտի, 2015թ.

Մարտի 18-ին Թունիսում «Բարդո» թանգարանի վրա տեղի ունեցած հարձակումից հետո 6 ոստիկան հեռացվել է աշխատանքից։ Ոստիկաններն ազատվել են վարչապետ Հաբիբ Էսսիդի հրամանով։ Նրա խոսքով, թանգարանում արձանագրվել է անվտանգության կանոնների խախտում։

«Բարդո» թանգարանի վրա տեղի ունեցած հարձակմանը զոհ դարձավ 21 մարդ։ Ահաբեկչության պատասխանտվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» խմբավորումը։ «Երեք ագրեսորներից» երկուսը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ գնդակահարվեց, երրորդին հաջողվեց փախչել։