Բակո Սահակյանը զոհված զինծառայողներին պարգևատրել է Արիության մեդալով

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր «Արիության համար» մեդալով «ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար» հետմահու պարգևատրել է ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանին, Էդուարդ Հայրապետյանին և Արշակ Հարությունյանին։

Այս մասին հայտնում է ԼՂ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք, զինծառայողները զոհվել էին այսօր ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով։