Հայաստանը 500 միլիոն դոլարի պարտատոմսեր է թողարկել

Հայաստանն այսօր թողարկել է 500 միլիոն դոլարի պարտատոմսեր 10 տարի ժամկետով և 7.5 տոկոս եկամտաբերությամբ, տեղեկացնում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Պարտատոմսերը տեղաբաշխվել են Deutsche Bank, HSBC և JP Morgan բանկերի միջոցով: