Ահաբեկչություն Թունիսում․ 22 մարդ զոհվել է

Առնվազն 22 մարդ է սպանվել Թունիսի խորհրդարանի հարևանությամբ գտնվող թանգարանում իրականացված ահաբեկչության հետևանքով:

Զոհերի մեծ մասը զբոսաշրջիկներ են, կրակահերթ բացած երկու զինյալները սպանվել են տեղում: