Ղրիմի թաթարների առաջնորդը կոչ է անում խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևը կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

Ջեմիլևը նման հայտարարություն է արել Բրյուսելում՝ Ուկրաինայի հարցով մի քննարկման ժամանակ:

Ղրիմի թաթարների քաղաքական առաջնորդը հայտարարել է, որ թերակղզում վախի մթնոլորտ է տիրում։