Իսրայելում 20-րդ գումարման Քնեսեթի ընտրություններն են

Այսօր Իսրայելում 20-րդ գումարման Քնեսեթի ընտրություններն են, որին մասնակցում է 24 կուսակցություն և դաշինք։

Հիմնական պայքարն ընթանում է կառավարող «Լիքուդ» կուսակցության՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ և «Սիոնիստական ճամբար»-ի՝ Իցհակ Հերցոգի միջև։

Երեկ Բենյամին Նեթանյահուն, դիմելով իր ընտրողներին, հայտարարել է, որ եթե ինքը նորից ընտրվի կառավարության ղեկավար, թույլ չի տա Պաղեստինի Հանրապետություն ստեղծել։

Արտյոմ Չերնամորյան, Երուսաղեմ